ԱԱԾ. «Սասնա ծռերին» աջակցող անձանց ևս մեկ խումբ է բացահայտվել![]() 25 հուլիսի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՊՊԾ գնդի գրավման փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նոր ձերբակալություններ են իրականացվել. «բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ»: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները: Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն ևս հայտնել էր «Սասնա ծռերի» աջակիցների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ նրանցից մեկը նռնակ կրելով փորձել է հասնել ոստիկանների կողմից արգելափակված հատված, մյուսը «Մոլոտովի կոկտեյլներ» էր հասցրել Խորենացի փողոց: Կարդացեք նաև. ԱԱԾ-ն ակնարկում է՝ «Սասնա ծռերից» ոմանք հանձնվելու դեպքում կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |