Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների շարքում է նաև հայազգի լրագրող Բաղդատը![]() 25 հուլիսի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են լրագրողների անուններ, որոնք պետք է ձերբակալվեն: Թուրքական Cumhuriyet թերթի կայքը հայտնում է, որ տեղեկությունը սկսել են տարածել այն օգտատերերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մեջ: Օրինակ՝ Twitter-ում Başkentçi անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր Հայկո Բաղդատի անունը: Վերջինս նշելով, որ իրավիճակը ծիծաղելի է, հույս է հայտնել, որ այս անսպասելի ողբերգությունը հաղթահարելով, ավելի շատ են պայքարելու ժողովրդավարության համար, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական մեկ այլ կայք՝ Internethaber-ը, ուշադրություն է հրավիրում Twitter-ում Բաղդատի վերջին գրառման վրա, որտեղ նա գրել էր, որ կիսագործնական այցով Աթենք է գնում և չասեն, թե ինքը փախել է: Կայքը նշում է, որ ձերբակալվելու են այն լրագրողները, որոնք, ըստ պնդումների, առնչություն ունեն գյուլենական համայնքի հետ: Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը ձախողվել էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել էր ամերիկաբնակ թուրք կրոնական գործիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ստեղծած շարժումը, որին թուրքական լրատվամիջոցներն անվանում են զուգահեռ կառույց կամ ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայով մեկ սկսվեցին ձերբակալությունների մեծ ալիք, պետական տարբեր գերատեսչությունների մոտ 45 հազար աշխատակից ազատվեց աշխատանքից և/կամ ձերբակալվեց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |