Շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 27 անգամ26 հուլիսի 2016 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց): Հուլիսի 23-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |