Հարձակում եկեղեցու վրա Ֆրանսիայում. Հոգևորական է սպանվել

Հարձակում եկեղեցու վրա Ֆրանսիայում. Հոգևորական է սպանվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռուվրե քաղաքում դանակներով զինված երկու անձ հարձակվել են Սենթ-Էթյեն եկեղեցու այցելուների և սպասավորների վրա՝ պատանդ վերցնելով 5 մարդու:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հարձակման ընթացքում պատանդ են ընկել հոգևորականը, 2 միանձնուհի և եկեղեցու 2 այցելու:

Օրինապահները կարողացել են չեզոքացնել հարձակվողներին. պատանդ ընկած հոգևորականը, սակայն, սպանվել է:

Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է գործում: Այն հայտարարվել է հուլիսի 14-ին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ բեռնատարը՝ մխրճվելով ամբոխի մեջ, 84 մարդ էր սպանել: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել էր «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---