Ոստիկանությունը Խորենացու ցուցարարներին կոչ է արել հեռանալ. Հակառակ դեպքում հավաքը «կդադարեցվի»

Ոստիկանությունը Խորենացու ցուցարարներին կոչ է արել հեռանալ.  Հակառակ դեպքում հավաքը «կդադարեցվի»

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պահանջում է Խորենացի փողոցում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբին ընթացող հավաքի փաստացի ղեկավարներից «սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»:

Ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրությունում, «հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»:

Որպես հիմնավորում, ոստիկանությունը, մասնավորապես, նշում է, որ «ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող հանցավոր գործողություններ»:

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 61 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---