Սևանա լճի մակարդակը բարձրացել է 25 սմ-ով26 հուլիսի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը 2016-ի հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է 2015-ի նույն օրվա ցուցանիշից: ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն, լճի մակարդակը 2016-ի հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ 2015-ին՝ նույն օրը, այն 1900.48 մ էր: 2016-ի ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը բարձրանալով հասավ 1900.77 մ-ի, այնուհետև մեկ սանտիմետրով իջավ և մինչև հուլիսի 15-ը պահպանեց 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսեց նվազել, գրում է Ecolur.org-ը: 2016 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 61 սմ բարձրության վրա, ինչը 14 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, Սևանի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերևույթից 1900 մ 80 սմ բարձրության վրա: Այժմ Արփա-Սևան թունելային ջրատարով օրական 1.115 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխվում, լիճ թափվող գետերը ևս ավելացրել են իրենց ելքերը, դրանց էլ գումարվում են առատ տեղումները: Արփա-Սևան թունելային ջրատարով ընփացիկ տարում տեղափոխվել է 58 մլն խորանարդ մետր ջուր: Եվս 11 միլիոն խորանարդ մետր ջուր մուտք է եղել ստորերկրյա հոսքի շնորհիվ: 1961 թվականին լիճը գտնվել է ծովի մակերևույթից գտնվել է 1902 մետր բարձրության վրա, հաջորդ տարում՝ իջել ավելի քան 1.2 մետրով: Լճի մակարդակի անկումը շարունակվել է դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում՝ մինչև 1980-ական թվականներին Արփա-Սևան թունելային ջրատարի շահագործումը: Սևանի մակարդակի հերթական անկման փուլը սկսվել է 1990-ական թվականներից՝ Հայաստանի տնտեսական շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին եւ շարունակվել մինչև 2003 թվականը: 2003-2016 թթ ընթացքում լճի մակարդակը շարունակաբար բարձրացել է ավելի քան 3,5 մետրով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |