Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է ՄԱԿ-ի որոշմամբ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ համայնքը խորապես հիասթափված է թուրքական կառավարության ճնշմամբ Ռուանդայի ցեղասպանության մասին ցուցահանդեսի հետաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի որոշմամբ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հաղորդակցության եւ հասարակական կապերի գծով տեղակալ Կիյիոտակա Ակասակիին ուղղված նամակում: Խաչիկյանը նշել է, որ ցուցահանդեսի հետաձգումը Թուրքիայի ճնշման ազդեցությամբ վտանգ է ներկայացնում ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների համար եւ խարխլում է վստահությունը կազմակերպության հանդեպ` այսօրվա հիմնական խնդրի` ցեղասպանությունների շարքի կանխարգելման հարցում: «Որքանով ճիշտ է սատարել մի կազմակերպությանը, որը թույլ է տալիս իր անդամներից մեկին` Թուրքիային անբարոյական պատճառներով կիրառել իր բոլոր միջոցները ցեղասպանության ուրացմանն ուղղված ազգի համար խայտառակ քարոզարշավի համար»,-ընդգծել է Խաչիկյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---