Ոստիկանության խոսնակ. «Սասնա ծռերն» անկանոն կրակել են տարբեր ուղղություններով![]() 27 հուլիսի 2016 - 00:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի 26-ի երեկոյան մոտավորապես ժամը 11-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել: Ահարոնյանի խոսքերով, «Սասնա ծռերի» անդամներն անկանոն կրակահերթեր են արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»: ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել: ՊՊԾ գնդի մերջակաքում հրաձգություն է եղել նաև հուլիսի լույս 26-ի գիշերը: Արդյունքում վիրավորվել էին խմբի մասնակիցներից երկուսը, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցված: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |