Պավել Մանուկյանը ու նրա որդին վիրահատվել են. Վիճակը կայուն ծանր է![]() 27 հուլիսի 2016 - 09:10 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի ու նրա որդու՝ մոտ երկու ժամ տևած վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է: Նրանք տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վիրահատող բժշկի փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված են արհեստական շնչառության ապարատին, գրում է Panorama.am-ը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը լրագրողներին փոխանցել է, որ հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Այս պահին ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները հետվիրահատական բարդությունները հաղթահարելու ուղղությամբ: Բժիշկները տեղեկացրել են, որ միջին ծանրության է գնահատվում նաև զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը: Ավելի ուշ, առողջապահության նախարարությունը հատնել է, որ ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ: Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։ Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։ Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել և անկանոն կրակահերթեր արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»: ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել: Կարդացեք նաև՝ ՊՊԾ գնդում ևս 2 վիրավոր կա, Խորենացի փողոցը դատարկ է (Թարմացվող) ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |