Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեք շատ լավը չեն եղել

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեք շատ լավը չեն եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: «Այժմ նա փորձում է վնասել Վրաստանին ազնվորեն հարաբերությունները կարգավորելու փոխարեն, չգիտես ինչու ընտրում է գաղտնի ճանապարհներ: Եվ մենք էլ բոլոր մեր անհաջողությունների համար մեղադրում ենք Ռուսաստանին, ներկայացնելով նրան որպես գլխավոր մեղավոր: Դա, իհարկե, այդպես չէ: Սակայն հիշեք հետախույզների հետ կապված պատմությունը: Սահակաշվիլին օգտվեց այդ առիթից, մեկ անգամ եւս ցույց տալու համար Արեւմուտքին թե ինքն որքան հակառուսական է: Էդուարդ Շեւարդնաձեի խնդիրը, որին զուր չէ որ Խորամանկ Աղվես են անվանում, այն էր, որ նա միշտ խաղում էր բոլորի հետ` ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի: Սահակաշվիլին որոշեց բռնել Արեւմուտքի կողմը եւ այժմ ստացվում է, որ Վրաստանը ԱՄՆ-ի համար տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է: Իսկ դա շատ վատ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, հավասարակշռությունը բացակայում է»,-ընդգծել է վրաց քաղաքագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---