ՄԻՊ. Բերման ենթարկվածների թվում անչափահասների մասին տեղեկատվությունը չի հաստատվել![]() 27 հուլիսի 2016 - 10:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել հուլիսի լույս 27-ի գիշերը բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել, հայտնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում է համապատասխան գործողություններ: Ինչպես նաև, մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Հուլիսի 26-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացնում Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով:Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի անունները: Նրանք անցել են ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքի և Ազգային անվտանգության մասնաշենքի մոտով: Ցուցարարները պահանջում էին նաև վերականգնել ՊՊԾ գնդի էլեկտրամատակարարումն ու հեռախոսային և ինտերնետ-կապը ներսում գտնվող անձանց հետ: Խորենացի փողոցից մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին: Բերման է ենթարկվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Պետրոսյանին և Հարությունյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |