Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարանում պայթյունից 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան

Ադրբեջանի   ռազմարդյունաբերական գործարանում պայթյունից 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Շիրվան քաղաքում «Արազ» ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել:

Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։

Գերատեսչության տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացել են գործարանի երկու աշխատակից՝ Ագամիր Մամեդովը և Իլհամա Նուրիևան: Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 24 մարդ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, քաղաքի հիվանդանոցում այժմ գտնվում է տասը մարդ, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Զինամթերքի արտադրմամբ զբաղվող գործարանում հզոր պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Սկզբնական շրջանում զոհերի մասին չէին հայտնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---