«Սասնա ծռերից» Պետրոսյանին և Հարությունյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել![]() 27 հուլիսի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում, տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը, գրում է Tert.am-ը: Նա հայտնել է նաև, որ խմբի անդամների նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո, որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ «Նրանց վիճակը գնահատվում է բավարար»,-նաև հայտնել է Ղլեչյանը, հայտնում է Panorama.am-ը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, ով տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց հուլիսի լույս 26-ի գիշերը գնդի մերձակայքում վիրավորվելուց հետո, հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել:Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։ Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Պետրոսյանին, ով ևս վիրավորվել և տեղափոխվել էր հիվանդանոց հուլիսի լույս 26-ի գիշերը: Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Պետրոսյանին և Հարությունյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |