Ոստիկանությունն ու ԱՆ-ն հայտնում են «Սասնա ծռերի» կողմից 4 բժիշկ պատանդելու մասին![]() 27 հուլիսի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին: «Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին», - գրել է նա: «Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար», - նշել է Ահարոնյանը: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա: «Սասնա ծռերը» կամ նրանց ներկայացուցիչները ստեղծված իրավիճակը չեն մեկնաբանել: Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ, ոստիկանության վարկածով, կամովի հանձնվել է կամ, «Սասնա ծռերի» վարկածով, ձերբակալվել ուժայինների կողմից: Կարդացեք նաև. «Սասնա ծռեր». Ոստիկանությունն առաջինն է կրակել՝ վիրավորին հանձնելու ժամանակ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |