«Սասնա ծռեր». Ոստիկանությունն առաջինն է կրակել՝ վիրավորին հանձնելու ժամանակ![]() 27 հուլիսի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի լույս 27-ի գիշերը Ոստիկանությունն առաջինն է կրակ բացել խմբի անդամների ուղղությամբ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը (Պավել Մանուկյան): Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է», - գրել է խումբը: Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ, ոստիկանության վարկածով, կամովի հանձնվել է կամ, «Սասնա ծռերի» վարկածով, ձերբակալվել ուժայինների կողմից: Կարդացեք նաև՝ Ոստիկանությունն ու ԱՆ-ն հայտնում են «Սասնա ծռերի» կողմից 4 բժիշկ պատանդելու մասին Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |