Ուորլիք. Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են մեծացնել շփման գծում ու սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը![]() 27 հուլիսի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգ իրականացնող խումբը մեծացնելու հարցում: Այդ մասին է հայտնել ՌԻԱ Նովոստի գործակալությանը Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների վերցված պարտավորությունների իրականացման ու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հետագա առաջընթացի ուղղությամբ», - ասել է նա, նշելով, որ պլանավորված են հետագա բանակցություններ, կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավմամբ: Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |