ԱՄՆ դեսպանատուն. Վերջին ցույցերին ավելի քան 3000 մարդ է մասնակցել![]() 27 հուլիսի 2016 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունը Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում կոչ է արել իր քաղաքացիներին անվտանգության նկատառումներով խուսափել ընթացող ցույցերի մերձակայքում հատնվելուց: «Թեկուզև ցույցերը պլանավորվում են որպես խաղաղ ակցիաներ, նրանք կարող են վերաճել բախումների կամ բռնության», - նշվում է հաղորդագրությունում: Դեսպանատունը նաև գնահատական է տվել ընթացող ցույցերի մասնակիցների քանակին: «Վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ», - նշվում է հաղորդագրությունում: Ըստ դեսպանատան, ցույցեր կարող են տեղի ունենալ Ազատության և Հանրապետության հրապարակներում, Ամիրյան և Խորենացի փողոցներում, Մաշտոցի և Հյուսիսային պողոտաներում: Հուլիսի 17-ից Խորենացի փողոցում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» աջակիցների ցույցեր են ընթանում: Հուլիսի 26-ին և 27-ին ցուցարարները երթեր են անցկացրել քաղաքի կենտրոնով: Ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Խորենացի փողոցում հավաքները: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |