ԱՆ. Նախարարին ՊՊԾ գնդի տարածք մտնել չեն թույլատրել![]() 27 հուլիսի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առանց փողկապի գնացել է «Սասնա ծռերի» կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածք, սակայն իրավապահ մարմինները նախարարին թույլ չեն տվել ներս մտնել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: «Նախարարը գնացել էր բանակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու խոսելու, սակայն նրա մուտքը ՊՊԾ գունդ արգելվել է», - նշել է Հայթայանը, գրում է Aysor.am-ը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության ծառայությունից տեղեկացրել են, որ Մուրադյանին թույլ չի տրվել մտնելու Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, որպեսզի պատանդների թիվը չավելանա ևս մեկով, գրում է Tert.am-ը: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» անուղղակիորեն հաստատել են բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ», - գրել է խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում: Դրանից առաջ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտարարել է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կողմից բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է: «Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |