Ստամբուլում հայ բժշկին պատկանող կլինիկա է փակվել. Մեղադրում են գյուլենական համայնքի հետ կապի մեջ![]() 27 հուլիսի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան: Թուրքիայի հայկական Ակոս թերթի կայքի տեղեկացմամբ՝ արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող İstanbul Tüpbebek կլինիկան հիմնվել է 11 տարի առաջ: Կլինիկայի բաժնետոմսերի 61.5 %-ը պատկանում է նրա հիմնադիր Արետ Քամարին, ով ազգությամբ հայ է, դավանանքով` քրիստոնյա: Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական ստուգման՝ առողջապահական մարմինների, ՏԻՄ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Նշյալ հանձնաժողովը եզրակացրել է, որ կլինիկան կապ ունի «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) հետ, ինչի հիման վրա որոշում է կայացվել կենտրոնը փակելու մասին, գրում է Ermenihaber.am-ը: Արետ Քամարը նշել է, որ մասնագիտական գերզբաղվածության պատճառով նա որևէ այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ուղղակի չունի: Պոլսահայ բժիշկը նաև նշել է, որ կլինիկաի մյուս բաժնետերերը ևս, իրենց մեծ զբաղվածությունից ելնելով, չէին կարող «զուգահեռ կառույցի» հետ կապ ունենալ: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ, եթե նույնիսկ իր գործընկերներից կամ աշխատակիցներից որևէ մեկն այդ կառույցի հետ իսկապես կապ ունենար, միևնունն է, անարդար կլիներ ինչ-որ մարդկանց անհատական գործունեության պատճառով փակել հսկա կլինիկան, որը որևէ կասկածելի գործունեություն չի ծավալում: Քամարը մտահոգություն է հայտնել մասնավորապես այն հանգամանքի առթիվ, որ հանձնաժողովը բռնագրավել է նաև հիվանդների անձնական գործերը: Ընդհանուր առմամբ, բռնագրավվել է շուրջ 40.000 հիվանդի անձնական գործ: Անգամ բեղմնավորված էմբրիոններն են բռնագրավվել ու տեղափոխվել Քոչի համալսարան: Հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում երեք ամիս ժամկետով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվել: Այս պայմաններում երկրի իշխանությունները իրավասու են անվտանգության նկատառումներով արգելել կամ սահմանափակել ցանկացած կառույցի, հիմնարկի գործունեությունը: Հայտնի է, որ «արտակարգ իրավիճակ» հայտարարելուց հետո մինչ օրս միայն Ստամբուլում «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորմանն» (FETÖ) անդամակցության, աջակցության կամ դրա հետ կապի մեղադրանքով 3 համալսարան, 149 դպրոց, 150 կազմակերպություն, 15 հիմնադրամ և 4 առողջապահական կենտրոն է փակվել: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |