Human Rights Watch. Բժիշկների պատանդառությունը հանցագործություն է![]() 27 հուլիսի 2016 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» կողմից «Շտապօգնության» 4 բժիշկներին պատանդ վերցնելու միջադեպը: «Պատանդներ վերցնելը միշտ էլ հանցագործություն է, նմանապես, բժիշկներին պատանդ վերցնելը միշտ էլ հանցագործություն է եղել: Միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է պատերազմող կողմերի միջև զինված բախումներին ու պատերազմներին և այնքան էլ չի համապատասխանում կոնկրետ այս իրավիճակին, սակայն դա որևէ դեպքում չի նսեմացնում այն հանգամանքը, որ բժիշկներին պատանդ վերցնելը հանցագործություն է», - ասել է Panorama.am-ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը: «Սասնա ծռերը» պատանդ են վերցրել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: Իրենք զինյալները հայտարարում են, որ բաց կթողնեն նրանց, եթե գնդի տարածքում բուժօգնություն կազմակերպվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |