Պատանդված բժիշկը գնդի տարածքից մեկնաբանել է իրավիճակը![]() 27 հուլիսի 2016 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա դրական է պատասխանել հարցին, արդյոք զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ. «- Դուք հիմա ՊՊԾ գնդի տարածքո՞ւմ եք: - Այո: - Ձեզ այդտեղ որպես պատա՞նդ են պահում: - Այո: - Կա՞ն այդտեղ հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն: - Մեկ հոգի կա: - Ձեր ունեցած դեղորայքով կարողանո՞ւմ եք լիարժեք օգնել: - Ոչ: - Ձեր մյուս գործընկերները նույն վիճակում են՝ ինչ դո՞ւք: - Այո: - Իսկ հիվանդների բուժումը գնդի տարածքում հնարավո՞ր է: - Ոչ: - Զինված խմբին բացատրե՞լ եք, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: - Այո»: Առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |