ՔԿ. Լևոն Բարսեղյանի մոտ դանակ է հայտնաբերվել, հարուցվել է քրգործ

ՔԿ. Լևոն Բարսեղյանի մոտ դանակ է հայտնաբերվել, հարուցվել է քրգործ

PanARMENIAN.Net - Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Բարսեղյանի մոտ հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն», - նշվում է հաղորդագրությունում։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Լևոն Բարսեղյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին Խորենացի փողոցից, 63 այլ քաղաքացիների հետ միասին: Վերջին օրերին Բարսեղյանն ակտիվ մասնակցություն է ունեցել փողոցում ընթացող ցույցերին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---