Պավել Մանուկյանի որդին կալանավորվել է 2 ամսով![]() 27 հուլիսի 2016 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Պավել Մանուկյանի որդի Արամին 2 ամսով կալանավորելու մասին: Ինչպես հայտնում է aysor.am-ը, այդ մասին հայտարարել է Արամ և Պավել Մանուկյաննների շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: «Պավել Մանուկյանի հետ կապված ևս միջնորդություն ներկայացվեց խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, բայց, նկատի ունենալով, որ Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ այս պահին վերջինիս վիճակը ծանր է, դեռ պարզ չէ, թե երբ է նշանակվելու դատական նիստը», - նշել է նա: Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։ Հոդվածները նախատեսում են համապատասխանաբար 6-12 և 3-8 տարվա ազատազրկում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |