ՄԻՊ. Քաղաքացիներին առանց հիմքերի բերման ենթարկելն անթույլատրելի է![]() 27 հուլիսի 2016 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել հուլիսի 27-ին Երևանում Խորենացի փողոցից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ: «Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման», - նշվում է հայտարարությունում: «Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով և ռեսուրսների ողջ ծավալով»,- ասված է հայտարարության մեջ: Ոստիկանությունը հուլիսի 26-ին պահանջել էր դադարեցնել Խորենացի փողոցում ցույցերը, իսկ երեկոյան բերման ենթարկել բոլորին, ովքեր չէին հեռացել վայրից: Հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» աջակիցները կրկին փորձեցին հավաքվել Խանջյան փողոցում, սակայն իրավապահները կասեցրեցին ցույցի փորձը՝ բերման ենթարկելով ժամանողներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |