Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ կան![]() 28 հուլիսի 2016 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Գործի շրջանակներում կրկին սկսված հետաքննության շրջանակում ոստիկանների կողմից Ստամբուլում և Տրապիզոնում համաժամանակյա գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել, CNNTurk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլում ձերբակալվել են ժանդարմերիայի 1 փոխգնդապետ, 2 ենթասպա, մեկ մասնագիտացված սերժանտ և 1 տպագրատան սեփականատեր: Ժանդարմերիայի 1 ենթասպա էլ ձերբակալվել է Տրապիզոնում: Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |