ԱՄՆ վերլուծաբան. ՀՀ իշխանությունները պետք է նվազեցնեն կոռուպցիայի աստիճանը երկրում28 հուլիսի 2016 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն երկրի իշխանություններին քնից դուրս գալ: Այս մասին ասել է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը: «Հայաստանի բնակչությունը հյուծվում է տնտեսական հնարավորությունների բացակայությունից եւ երկարաժամկետ կոռուպցիայից: Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ ապագայում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա», մեջբերում է «Ամերիկայի Ձայն»-ը: Վերլուծաբանի խոսքով, հասարակական դժգոհությունը հաղթահարելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է առաջին հերթին կարգավորել տնտեսական խնդիրները եւ նվազեցնել կոռուպցիայի աստիճանը երկրում: Ցավոք, նշում է Ռուբինը, դրա փոխարեն իշխանություններն ավանդաբար փորձում են երկրի ներսում կատարվող իրադարձություններից շեղել քաղաքացիների ուշադրությունը սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա. «Շատ լավ է քարոզել Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն, դա չի փոխարինում կառավարության մյուս պարտականություններին»: Այս պարագայում, Հայաստանի իշխանությունները ցանկության եւ իրական քայլերի դեպքում կարող են օգնություն ակնկալել Արեւմուտքից՝ երկրում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության խորացման գործում, համոզված է Ռազմավարական երկխոսության ինստիտուտի վերլուծաբան Ջեֆրի Գեդմինը: «Կարծում եմ, Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանում ինչպես եւ ամբողջ տարածաշրջանում կայունություն եւ հավասարակշռություն ստեղծել, կայունություն՝ առանց ավտորիտար իշխանության», - ասել է նա: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Բախման հետևանքով տուժել է 61 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |