Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է բանակի 1,5%-ը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է բանակի 1,5%-ը

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ընդհանուր թվով 8651 զինվորական, ինչը կազմում է թուրքական բանակի շուրջ 1,5%-ը։ Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հուլիսի 27-ին այդ տվյալները հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի վարչությունը:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ հեղաշրջման փորձի մասնակից զինվորականները ներգրավված են եղել Ֆեթուլահ Գյուլենի կողմից ղեկավարվող «ահաբեկչական ցանցում»։ Նրանցից շուրջ 5800 հոգի եղել են թուրքական բանակի գեներալներ և սպայական կազմի ներկայացուցիչներ, իսկ մնացածը՝ ժամկետային զինծառայողներ և կուրսանտներ։

Հաղորդվում է, որ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինվորականների վերահսկողության տակ եղել է 35 միավոր ինքնաթիռ, որից 24-ը մարտական, 37 միավոր ուղղաթիռ, որից 8-ը հարվածային, 246 զրմահամեքենա, այդ թվում 74 տանկ, 3 նավ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է ավելի քան 15 հազար մարդ, այդ թվում՝ 10 հազար զինվորական:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---