Արսինե Խանջյան․ Չնայած բերման ենթարկվելուն՝ չեմ հեռանա Հայաստանից![]() 28 հուլիսի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, որը նաև կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է, ICI Radio Canada կանադական ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսի 27-ին Երևանի Խորենացի փողոցում կազմակերպված ցույցին մասնակցելիս ոստիկանության կողմից իրեն բերման ենթարկելուն: Արսինե Խանջյանը պատմել է, որ հայրենիք է ժամանել հարսանիքի մասնակցելու նպատակով և այստեղ տեղեկացել, որ հակաիշխանական լայնամասշտաբ ցույցեր են կազմակերպվել։ Դերասանուհու խոսքով՝ իրեն հրավիրել են սեփական ձայնը հնչեցնելու ի աջակցություն ցուցարարների, ինչն էլ արել է հուլիսի 26-ի երեկոյան։ Արսինե Խանջյանը ռադիոկայանին հայտնել է նաև, որ հաջորդ օրն իրեն, ևս 300 այլ ցուցարարների հետ միասին, բերման են ենթարկել։ Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում ցույցի ժամանակ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։ Նույն օրը Խանջյանին ազատ են արձակել, հայտնել է նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը: «Խանջյանին տարել էին Ոստիկանության ներքին զորքերի զորամաս, որտեղ խլել էին հեռախոսը», - ասել է փաստաբանը: Դերասանուհուն ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց:Դերասանուհին հուլիսի 27-ին գնացել էր Խորենացի փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: Ոստիկանության բաժնում կանադահայ դերասանուհուն մոտ երկու ժամ հարցաքննել են, ապա ազատ արձակել, ընդ որում, ինչպես հարցազրույցի ընթացքում շեշտել է նա, իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Արսինե Խանջյանը հայտնել է նաև, որ ոստիկաններn առգրավել են իր ձեռքի տեսախցիկը, որով նկարահանում էր ցույցի ընթացքը։ Սակայն այս բոլոր անախորժությունները, ինչպես հավաստել է դերասանուհին, չեն խոչընդոտի Հայաստանում իր մնալուն. նա նաև չի բացառել, որ դարձյալ կմասնակցի ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին ու երթերին։ Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի անունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |