2018-ից հայաստանյան ավտոշուկայից կարող են անհետանալ BMW-ի կաբրիոլետները![]() 28 հուլիսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - BMW ավտոկոնցեռնն իր կաբրիոլետ և կուպե թափքերով մեքենաները չի համալրի «ԷՌԱ-Գլոնաս» (ավտովթարների արտակարգ արձագանքման) համակարգ՝ պահանջարկի անկման հետևանքով «տնտեսական աննպատակահարմարության» պատճառաբանությամբ, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ շուկայի մասնակիցներին հղումով։ Վերջիններից մեկի խոսքով, այդ մեքենաներում նման համակարգի ներդրման արժեքը մոտ 250 հազար եվրո է, փորձարկումը՝ ավելի քան 500 հազար ռուբլի։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համաձայն՝ միության տարածքում արտադրվող բոլոր ավտոմեքենաները 2017 թ․ սկսած պետք է համալրվեն ռուսական պետական «ԷՌԱ-Գլոնաս» համակարգերով։ Դրա արդյունքում Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, և Ղրղզստանում այլևս հնարավոր չի լինի գնել BMW-ի 2-րդ սերիայի կուպե, 4-րդ սերիայի կուպե և կաբրիոլետ՝ ներառյալ M4, 6-րդ սերիայի կուպե և կաբրիոլետ՝ ներառյալ М-մոդելները, ընթացիկ 5-րդ սերիայի բոլոր մոդելները, М5, Z4, I8 մեքենաները, ինչպես նաև՝ 2-րդ սերիայի Active Tourer փոքրածավալ թափքով բեռնատարներ։ BMW-ի մյուս բոլոր մոդելներում «Գլոնաս» համակարգ ներդրվում է, քանի որ, կոնցեռնի հանաստմամբ, ռուսական շուկան ու դրա հետ փոխկապակցված ԵՏՄ շուկան կարևոր են ընկերության համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |