«Սասնա ծռերի» առաջնորդ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռերի» առաջնորդ Պավել  Մանուկյանը հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Էրեբունու ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր։

Զինյալներին արդեն մեղադրանք է առաջադրվել՝ «ոչնչացնելու սպառնալիքով շինություն գրավելու» և «ապօրինի զենք պահելու» հոդվածներով։

Նրանց պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում և հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել, գրում է Sputnik Արմենիան։

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---