ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Ենիգոմշյանին, Բարսեղյանին և «Սասնա ծռերի» կալանավորված անձանց![]() 28 հուլիսի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց, ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել նաև ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին («Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ), ինչպես նաև Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Լևոն Բարսեղյանին (Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ): Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |