Հայաստանի պաշտպանության նախարարի նշանակման մասին կհայտարարվի ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի նշանակման մասին կհայտարարվի ապրիլի 24-ին, եւ այդ ժամանակ լրագրողները կտեղեկանան` ով կլինի պաշտպանության նախարար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ակտիվ մասնակցություն չի ցուցաբերի իր կուսակցության խորհրդարանական նախընտրական ագիտացիայում: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ամսվա ընթացքում նա կշարունակի ակտիվորեն ծանոթանալ երկրի եւ բնակչության խնդիրներին, կայցելի հանրապետության մարզերն ու շրջանները: «Ինձ համար սա նոր իրադրություն է, եւ ես պետք է պաշտպանության նախարարի «ակնոցները» փոխարինեմ վարչապետի «ակնոցներով»: Ես բավական լավ եմ ծանոթ հանրապետության հետ, սակայն այլ տեսանկյունից»,- նշել է վարչապետը, հավելելով, որ ինքն իր նոր աշխատանքով կփորձի մասնակցել ՀՀԿ նախընտրական ագիտացիային:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---