Արամ Ա-ն Լաթաքիայում է՝ հովվապետական այցով![]() 28 հուլիսի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը հովվապետական այցով Սիրիայի Լաթաքիա շրջանում է: Կիլիկո կաթողիկոսից հովվապետական օրհնություն են ստացել Լաթաքիայի Սբ. Աստվածածին եկեղեցում, եկեղեցուն կից «Արարատ» սրահում հավաքված բազմությունը, գրում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը: «Հարյուր տարի առաջ հայը մահ ու կոտորած է տեսելԹուրքիայում, իսկ Սիրիայում գտել է եղբայրական սեր և համերաշխ գոյակցություն: Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին, այն պետք է մնա, գոյատևի և բարգավաճի», - ասել է Արամ Ա-ն: Լաթաքիայի նահանգապետը շեշտել է, որ հայերը Սիրիան պաշտպանելու համար առաջապահ դիրքերում էրին, տվել են բազմաթիվ նահատակներ: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Հակամարտության հետևանքով Հայաստան է տեղափոխվել մոտ 20.000 սիրիացի փախստական: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |