ԱԱԾ. «Զվարթնոցի» ու «Արմենիա» ՀԸ-ում ռումբերի մասին ահազանգներն արվել են Ռուսաստանից28 հուլիսի 2016 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը: Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա» հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են: «Նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված), իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու և այն կատարած անձին հայտնաբերելու համար», - նշվում է հաղորդագրությունում: Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |