ՀՀ ներկրվող մեքենաների մաքսային արժեքը կարելի է իմանալ ՊԵԿ զանգելու միջոցով

ՀՀ  ներկրվող մեքենաների մաքսային արժեքը կարելի է իմանալ ՊԵԿ զանգելու միջոցով

PanARMENIAN.Net - Ավտոմեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից: Այս մաիսն տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման խնդրի նկատմամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից` զանգահարելով 060 54 44 44 հեռախոսահամարով:

ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում հավանության է արժանացրել ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրումը ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախագիծը:

Խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20% ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---