Հայաստանին է բաժին ընկնում ՌԴ կոնյակի շուկայի ավելի քան 40%-ը29 հուլիսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կոնյակի ներմուծման առաջատարը շարունակում է մնալ Հայաստանը, թեև 2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո հայկական կոնյակը ռուսական շուկայում որպես ներմուծված ապրանք չի համարվում։ Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրության ռուսական կենտրոնի տվյալներով 2010-2014 թթ․Հայաստանի մասնաբաժինը կազմել է 50% և ավելին, հայտնում է «Վեդոմոստի»-ն։ «2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի մասնաբաժինը կազմել է ներմուծման ծավալների ոչ պակաս քան 40%-ը, կամ մոտ 3 մլն լիտր»,-նշել է Կենտրոնի գլխավոր տնօրեն Վադիմ Դրոբիզը։ Միևնույն ժամանակ, Կենտրոնի տվյալների համաձայն, 2016-ի առաջին կիսամյակում գրեթե երկու անգամ ավելացել է Վրաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը՝ կազմելով մոտ 1.1 մլն լիտր։ Վրացական կոնյակը ռուսական շուկա վերադարձել է վերջերս․ 2006-2013 թթ․ դրա ներմուծումն արգելված էր։ Ռուբլու արժեզրկումից հետո կոնյակի միջին գինը ռուսական շուկայում ավելացել է ավելի քան 20%-ով։ Հայկական և վրացական արտադրանքը զբաղեցնում է միջինգնային հատվածը, որի մանրածախ գինը տատանվում է 400-600 ռուբլու սահմաններում։ Ռուսաստանյան ներմուծման մեջ հիմնական հատվածը կազմում է գինին։ Այստեղ խոշորագույն մատակարարը նախկինի պես մնում է Իսպանիան։ Ավելի վաղ Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարել էր, որ ռուսական շուկայում հայկական կոնյակը նույն որակի ռուսական կոնյակի համեմատ ավելի էժան է վաճառվում։ ՀՀ ԱՎԾ տվյալներով 2016 թ․ հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտադրության ծավալն աճել է 56,4%-ով՝ կազմելով 6 851,9 հազար լիտր. Նույն ժամանակահատվածում գինու արտադրությունը ավելացել է 11,1%-ով՝ հասնելով 2 490,8 հզ․ լիտրի, վիսկին՝ 2,5 անգամ (730.7 հզ․ լիտր), շամպայն գինիները՝ 8,5%-ով (155,2 հզ․լիտր): Միևնույն ժամանակ 13%-ով անկում է ապրել օղու (3 391,1 հզ․ լիտր) և 11,8%-ով՝ գարեջրի (6 264,7) արտադրությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |