Հայաստանը շրջափական մեջ չի գտնվում, պնդում է Դենիել Ֆրիդը13 ապրիլի 2007 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի գտնվում շրջափակման մեջ, քանի որ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ Վրաստանի տարածքով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ ԵՎրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով, երկիրը չի գտնվում շրջափակման մեջ, երբ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ: «Սակայն մենք, ամեն դեպքում, ավելինի հույս ունենք»,- հայտարարել է նա:Խոսելով Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` Դենիել Ֆրիդը հայտարարել է. «Մենք դրական առաջընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանի ընտրական գործընթացներում, քանի որ դա շատ կարեւոր է: Մենք կատարելություն չենք սպասում, այլ էական առաջընթաց: Հայաստանը պետք է դառնա առաջատար եւ ծաղկող երկիր, քանի որ նա ունի դրա համար բոլոր հնարավորությունները: Եւ նավթի ու գազի բացակայությունը անեծք չի հանդիսանում»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |