37 29.07.16 - Ոստիկանությունը ցրել է ցույցը Սարի թաղից ու Խորենացի փողոցից արցունքաբեր գազի ու լուսաձայնային նռնակների կիրառմամբ Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել 29 հուլիսի 2016 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Սարի թաղում հուլիսի 29-ին հավաքված ցուցարարներին ցրելու ժամանակ բռնություն է կիրառվել հավաքը լուսաբանող լրագրողներից մի քանիսի նկատմամբ, ըստ նախնական տվյալների՝ տեխնիկա էլ է վնասվել: Տուժածների թվում են եղել նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները: «Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են մեր լրագրողներ՝ Կարլեն Ասլանյանի ու Հովհաննես Մովսիսյանի վրա ու ծեծի ենթարկել, կապը նրանց հետ ընդհատվել է», - տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |