ԵԽ գլխավոր քարտուղար. Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի![]() 30 հուլիսի 2016 - 01:41 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել Երևանում ընթացող զարգացումների վերաբերյալ: «Անհանգստությամբ հետևում եմ ԵԽ անդամ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որտեղ մի քանի օր է՝ զինված խումբը պատանդներ է վերցրել ոստիկանության բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ օրենքի գերակահությամբ ղեկավարվող երկրներում բոլոր կոնֆլիկտները պիտի լուծվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության սկզբունքների ու ստանդարտների հիման վրա», - ասել է նա: «Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին անհապաղ հանգուցալուծել վտանգավոր իրավիճակը և վերադառնալ ժողովրդավար մեթոդներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պիտի գերիշխեն: Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ցույցերը ոստիկանների կողմից ցրկել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Տուժել են տասնյակ մարդիկ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |