100-ից ավելի բերման ենթարկված՝ Սարի թաղում ու Խորենացիում իրադարձություններից հետո

100-ից ավելի բերման ենթարկված՝ Սարի թաղում ու Խորենացիում իրադարձություններից հետո

PanARMENIAN.Net - Սարի թաղում ու Խորենացի փողոցում ոստիկանության կողմից ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը ցրելուց հետո բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:

Այդ մասին է հայտարարել ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը, գրում է «Ինտերֆաքսը»:

Ահարոնյանը դժվարացել է նշել բերման ենթարկվածների կոնկրետ թիվը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Կարդացեք նաև. Սարի թաղում ու Խորենացի փողոցում միջադեպերում 60 մարդ է տուժել. 3-ի վիճակը ծանր է

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---