Արամ Մանուկյանի հանդեպ վատ վերաբերմունքի հատկանիշներով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ![]() 30 հուլիսի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել էՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը։ Հուլիսի 29-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու շահերը ներկայացնող Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմում-պահանջը բարձրաստիճան պաշտոնյաներին, որով ահազանգել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամն անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: Փաստաբանը դիմումն ուղարկել է արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին: Ի պատասխան քրեակատարողական վարչության հանրային կապերի պետ Գոռ Ղլեչյանը հայտարարել է, որ Մանուկյանն ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են: Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների հետ ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |