ԼՂՀ ԱԺ. Դատապարտում ենք պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում30 հուլիսի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հայտարարություն է տարածել, որում Երեւանում ծավալվող իրադարձությունները մտահոգիչ է անվանել: «Արդեն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը: ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրահեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը», - ասված է ԼՂՀ ԱԺ հայտարարության մեջ: «Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ: Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը՝ թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա: Համոզված ենք, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից: Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը եւ խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրենսդրության շրջանակներ: Մենք դիմում եւ ապավինում ենք մեր ժողովրդի խոհեմությանն ու ինքնապահպանման բարձր զգացողությանը՝ կանխելու զարգացումների հետագա սրացումը, որի հետևանքները կարող են շատ թանկ արժենալ ներկա և ապագա սերունդների համար», - հավելվում է հայտարարության մեջ: «Ազատ Հայրենիք» կուսակցություն «Հայ Հեղափոխական դաշնակցություն» Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Շարժում-88» կուսակցություն Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: ԱԱԾ-ն «Սասնա ծռերին» մինչև ժամը 17:00-ն զենքը վայր դնելու ժամանակ է տվել (վիդեո) Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |