Բաղրամյանի երթևեկությունը վերականգնվեց. Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ (Թարմացվող)![]() 30 հուլիսի 2016 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի մոտ 18:00-ին Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: Ավելի ուշ հայտնի է դարձել ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեփանոսյանի զոհվելու մասին: Ազատության հրապարակում գունդը գրաված խմբի աջակիցները հերթական ցույցն են անցկացնում: PanARMENIAN.Net ը հետևում է իրադարձությունների զարգացմանը: 00:36 Ոստիկանության առաջին իսկ զգուշացումից հետո ցուցարարները համաձայնեցին հեռանալ Բաղրամյանից՝ վերադառնալով Ազատության հրապարակ: Մոտ երկու ժամ փակ մնացած Բաղրամյանի երթևեկությունը վերականգնվեց: 00:18 Ոստիկանությունը պահանջում է ազատել Բաղրամյան պողոտան ու վերադառնալ Ազատության հրապարակ: 23:26 Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին հրաժարվեց օգնության համար եկած ոստիկանական մեքենա նստել՝ ինքնուրույն ոտքի կանգնելով: Նա հեռացավ Բաղրամյան պողոտայի այն մասից, որտեղ ցուցարարներ են կուտակված: Շտապօգնության մեքենան այդպես էլ չժամանեց: Քաղաքացուն հավաքի մասնակեցներն օգնեցին տաքսի նստել՝ հիվանդանոց տեղափոխելու համար: 23:20 Ցուցարարներից մեկը Բաղրամյանում ինքնահրկիզման փորձ կատարեց՝ ի նշան բողոքի, բայց կրակը հաջողվեց մարել. նա այժմ այրվածքներ ունի: 22:08 Ցուցարարների մի մասը նստացույց է սկսել: 22:45 Ոստիկանները փշալարով փակել են Բաղրամյան պողոտան: 22:34 Հասնելով Ֆրանսիայի հրապարակ, ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա: Նրանց մի մասը փակել է ոստիկանական ավտոբուսի երթը` թույլ չտալով ուժայիններին պողոտա բարձրանալ: Այնուամենայնիվ, պողոտայում մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացված: 22:12 Ցուցարարները երթով շարժվում են Սայաթ-Նովա փողոցով: 21:47 Հանրապետության հրապարակ հասնելուց հետո ցուցարարները սկսել են քննարկել մերձակա փողոցները փակելու հնարավորությունը: 21:25 Ցուցարարները երթով շարժվել են Ազատության հրապարակից: Նրանք գնում են դեպի Հանրապետության հրապարակ: 21:14 Հարթակից հայտարարում են Հանրապետության հրապարակն ու Մաշտոցի պողոտան փակելու պլանների մասին: 20:58 Ազատության հրապարակում բազմամարդ ցույց է ընթանում: Ցուցարարները որոշում են հետագա անելիքները: 20:38 ՊՊԾ գնդի մերձկայքում ուժեղ պայթյուններ են եղել. տարածքը ժամանակավորապես հոսանքազրկվել է, այնուհետև` վերականգնվել: Տարածքում երբեմն կրակոցներ են հնչում: 18:49 Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը: 18:25 Տարածք կրկին ոստիկանական ուժեր են ժամանել: Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ժամանակ էր տվել «Սասնա ծռեր» խմբին հանձնվելու համար մինչև 17:00-ն: Ոստիկանությունը, իր հերթին, հայտարարել է, որ որևէ հավաք Խորենացի փողոցում թույլ չի տա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |