ԵՄ-ն՝ Երևանում իրավիճակի մասին. Քաղաքական փոփոխությունը բռնության միջոցով անընդունելի է30 հուլիսի 2016 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Հայասատանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կապված Էրեբունու ոստիկանական տարածքի գրավման հետ խիստ մտահոգիչ են, ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմին: «Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալու բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում», - ասված է Եմ հաղորդագրությունում: Ընդգծվում է, որ Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են: «Կոնֆլիկտների լուծումն անհրաժեշտ է գտնել քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում»: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը: Գնդի շուրջ իրադարձությունների թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ: Կարդացեք նաև՝ Ահարոնյան. «Սասնա ծռերի» դիպուկահարի կրակոցից ոստիկան է սպանվել ԱՄՆ դեսպանատուն. Խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |