ՊՊԾ գնդում պատանդված բժիշկներն ազատության մեջ են

ՊՊԾ գնդում պատանդված բժիշկներն ազատության մեջ են

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի ներսում պատանդած երկու բուժաշխատողը դուրս են եկել գնդի տարածքից:

Այս մասին է հայտնում Tert.am-ը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին:

Ազատված բժիշկներն են Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Ավելի վաղ «Սասնա ծռերն» ազատ էին արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին, իսկ հուլիսի 29-ին գնդի տարածքից հեռացել էր Սալվադոր Խեչոյանը:

«Շտապօգնության» 4 բժիշկ պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---