Ոստիկանությունը դիպուկահարի լուսանկարն է հրապարակել. «Սասնա ծռերը» հերքում են՝ ոստիկանին չեն սպանել![]() 31 հուլիսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հուլիսի 30-ին ոստիկանի սպանության հանգամանքներին: «Հուլիսի 30-ին ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյոք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից», - ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարներում ներկայացված է՝ 1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը: 2. Արձակված գնդակի հետագիծը: 3. Դիպուկահարի թաքստոցը: 4. Դիպուկահարը: Միաժամանակ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը միջադեպի մասին հայտարարել է. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել է Ավետիսյանը: Նա ասել է նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակել է Ավետիսյանը: Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հուլիսի 30-ին հայտարարել է, որ ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» դիպուկահարի կողմից կրակ է բացվել:Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: Տեպանոսյանը ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններում զոհված երկրորդ ոստիկանն է: Հուլիսի 17-ին՝ գնդի վրա գրոհի ժամանակ, հրաձգությունում զոհվել է գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |