Բաղրամյանում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է![]() 31 հուլիսի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։ «Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վերին շնչուղիների 20 և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է, վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է բժիշկը, գրում է Tert.am-ը: Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ կատարեց՝ ի նշան բողոքի, կրակը հաջողվեց մարել, սակայն նա այրվածքներ ստացավ: Մի քանի րոպե անց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին հրաժարվեց օգնության համար եկած ոստիկանական մեքենա նստել՝ ինքնուրույն ոտքի կանգնելով: Նա հեռացավ Բաղրամյան պողոտայի այն մասից, որտեղ ցուցարարներ են կուտակված: Շտապօգնության մեքենան այդպես էլ չժամանեց: Քաղաքացուն հավաքի մասնակեցներն օգնեցին տաքսի նստել՝ հիվանդանոց տեղափոխելու համար: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |