Երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանձնված անդամների (Թարմացված)31 հուլիսի 2016 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվել ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորմանը: Ապա՝ իմանալով խմբավորման կողմից զենքերը վայր դնելու լուրի մասին, հայրուրավոր ցուցարարներ բողոքի ակցիան երթով են շարունակել քաղաքի գլխավոր փողոցներով: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է հայտարարությունում: 23:00 Հավաքի մնացած քիչ թվով մասնակիցները փորձել են հստակեցնել հետագա անելիքները, սակայն հստակ համաձայնության չեն եկել: Ցուցարարների մեծ մասը ցրվել է: 22:48 Ակցիայի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն բողոքի ակցիաները՝ պայմանավորվելով հավաքվել Ազատության հրապարակում նաև վաղը՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 19:00-ին: 22:40 Համաձայնություն է ձեռք բերվել. երթը շարունակվելու է Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ-Նովա, այնտեղից էլ մուտք կգործի Ազատության հրապարակ: Ոստիկաններն ուղղեկցում են ցուցարարներին: 22:35 Մաշտոցի վրա Ոստիկանությունը հորդորել է երթի մասնակիցներին վերադառնալ Ազատության հրապարակ, հակառակ դեպքում՝ կենթարկվեն բերման, քանի որ երթուղին համաձայնեցված չէր: Ցուցարարները դեռևս հրաժարվում են վերադառնալ Ազատության հրապարակ: Բանակցում են: 21:28 «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջում գրվել է. «Սասնա Ծռերը դարձան ռազմագերի, սակայն պայքարը չի ավարտվել: Չընկճվեք և չարտագաղթեք: Պայքարը պետք է շարունակվի»: «Սասնա ծռերը» գրավել են գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը: Թե խմբի, թե ոստիկանների շարքերում վիրավորներ կան: Երևանի մայրաքաղաքում գնդի գրավման ամբողջ ընթացքում ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը |