Դիտորդական խմբի անդամներին թույլ չեն տվել հանդիպել Մարտիրոսյանին, Սանասարյանին և Ղուկասյանին 1 օգոստոսի 2016 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պահման վայրերի դիտորդական խմբին թույլ չեն տվել տեսակցել Սարի թաղում բախումներից հետո ձերբակալվածներից «Սասնա ծռերին» աջակցող հանրահավաքի համակարգող խմբի անդամներին: Ինչպես նշվում է խմբի տարածած հաղորդագրությունում, հուլիսի 30-ին խումբը, այցելելով Երևանի Ձերբակալվածների պահման վայր, հանդիպել էր բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը: «Դիտորդական խումբը մեծ դժվարությամբ է մուտք գործել Երևանի ՁՊՎ, որովհետև մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը ոստիկանները ամբողջությամբ շրջապատել և փակել են նշված հատվածը երկու գծով, որը մեծ խոչընդոտ էր հանդիսանում նաեւ ձերբակալվածների հարազատների համար նրանց հանձնուք փոխանցելու կամ տեսակցելու գործընթացին: Ինչ վերաբերվում է նշված օրը հանդիպած ձերբակալվածների մարմնական վնասվածքներին դրանք շատ ավելի քիչ էին քան նախորդ ձերբակալությունների ժամանակ», - նշվում է հաղորդագրությունում: Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա էին Անդրեաս Ղուկասյանի մոտ, ում Դիտորդական խմբի կողմից առաջարկվեց շտապ շտապօգնություն հրավիրել և բուժօգնություն ցուցաբերվի: Նա, սակայն, հրաժարվել է ու պահանջել իր անձնական բժշկին, ում ներկայությունն ապահովելու համար համապատասխան միջնորդություն արվեց: Սակայն հուլիսի 31-ի առավոտյան վերջին 10 տարիների ընթացքում խումբն առաջին անգամ հանդիպեց խոչընդոտի, որով խմբի անդամներին փակ պահվող գոտուց թույլ չտվեցին առաջ շարժվել: «Արդեն երկու օր է այնտեղ պահվող ձերբակալվածների հարազատները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից՝ հանձնուք փոխանցել ձերբակալվածներին, տեսակցել նրանց հետ: Նշված դեպքից հետո Դիտորդական խումբը այցելել է Երեւան քաղաքի գրեթե բոլոր մոտ գտնվող ՁՊՎ –ներ եւ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ: Դիտորդական խմբի միջամտությամբ լուծվել է ինչպես տեսակցության, հանձնուքի, այնպես էլ անհրաժեշտ բուժօգնության մի քանի հարցեր», - ասվում է հաղորդագրությունում: Դիտորդական խումբը դիմել է ՀՀ ոստիկանությանը խնդրելով մեկնաբանել, ինչի հետ է պայմանավորված նրա աշխատանքին խոչընդոտելը, եթե պաշտոնապես որևէ սահմանափակումների եւ գործողությունների վերաբերյալ հայտարարված չէ, ինչպես նաև առաջարկել՝ հիմք ընդունելով ՁՊՎ-ում խոչընդոտները, ժամանակավորապես դադարեցնել տվյալ նրա գործունեությունը և այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |