«Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են ԱԱԾ-ի խոստման կատարմանը 1 օգոստոսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» պաշտպանները սպասում են՝ արդյոք իշխանությունը կկատարի զենքը վայր դնելու դեպքում խմբի անդամների հանդեպ խրախուսական նորմեր կիրառելու խոստումը: Այդ մասին են հայտարարել Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: ԱԱԾ-ն և գլխավոր դատախազությունը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի օրերին հայտարարել էին, որ զենքը կամովի վայր դրած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե այլ հանցագործություններ այդ ընթացքում չեն գործել Պաշտպանը հիշեցրել է, որ գունդը գրաված անձինք, փաստացի, կատարեցին ԱԱԾ պահանջը: «Պաշտպանական կողմը սպասում է, թե արդյոք իշխանությունը մինչև վերջ կպահի իր խոստումը, թե ոչ: Ինձ թվում է՝ չկատարելու դեպքում իշխանությունները խնդիրներ կունենան, քանի որ ժողովուրդն ոտքի է կանգնել, խմբի անդամներն ոգեշնչել են իրենց քայլերով: Իշխանությունները պետք է հետևություններ անեն, հետևողական լինեն իրենց խոսքին»,- ասել է Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը: Պավել և Արամ Մանուկյաններին, Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219 և 235 հոդվածների հատկանիշներով, որոնք պատիժ են սահմանում շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության համար: Նրանք նախատեսում են համապատասխնաբար 6-12 և 5-8 տարվա ազատազրկում: ԱԱԾ-ն հուլիսի 31-ին ահաբեկիչ էր որակել գնդի տարածքում հանձնված «Սասնա ծռերի» բոլոր 20 անդամներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |